«ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ».ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների, ինչպես նաև PR ոլորտի առաջատար մասնագետների համար «Մոռացությունը հաղորդակցության մեջ» խորագրով առցանց դասախոսություն վարեց գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը։
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված փոխայցելություններն ու հանդիպումները շարունակվում են:
ԵՊՀ. ԳՈՀԱՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԴԵՊԻ «ԷՐԱԶՄՈՒՍ» ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Գոհար Առաքելյանն այժմ սովորում է Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում: Նրա կարծիքով, սննդի անվտանգությունը Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման գերխնդիրներից է։
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, Մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում:
ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
ԵՊՀ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴՈՑԵՆՏ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ Համալսարանական երկարատև բեղմնավոր գործունեության, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ծննդյան 77-ամյակի կապակցությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Սվետլանա Վարդանյանին:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: