ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:
«ԵՊՀ-Ն ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է». ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է ծննդյան հիսունամյակը: Հայաստանում իրանագիտության լավագույն ավանդույթների պահպանման, դրանց զարգացման և նոր սերունդներին փոխանցելու գործում մեծ ավանդ ունեցող Վ. Ոսկանյանի հետ զրուցել ենք ձեռքբերումների, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչում» հետազոտության արդյունքների, ինչպես նաև «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայի ներկայացման վերաբերյալ քննարկում:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԶՐՈՒՑԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի է ունեցել կովկասագետ, քաղաքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ Լուսինե Մովսիսյանի հեղինակած հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի շնորհանդեսը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻԿՐՈՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ ԿԵՆՍԱԶԱՆԳՎԱԾԻՑ «ԿԱՆԱՉ ՍԻՆԹԵԶԻ» ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ԱՐԾԱԹԻ ՆԱՆՈՄԱՍՆԻԿՆԵՐ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Նոր մոտեցումներ միկրոջրիմուռների կենսազանգվածի ելքի խթանման ու հակամանրէային հատկություններով նանոմասնիկների կենսասինթեզի համար» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԽ-Ն ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ՝ օրակարգային 5 և ընթացիկ հարցերով:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ Ուսումնական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման, ինչպես նաև կրթության և գիտության զարգացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ի և Կենցաղային քիմիայի գործարանի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀՈՎԻԿ ՓԱՆՈՍՅԱՆԸ՝ 14 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՇՊՐԻՆԳԵՐՅԱՆ ԳՐՔԻ ԽՄԲԱԳԻՐ Գիտական հանրույթին քաջածանոթ «Springer» հրատարակչական տունն արդեն երկրորդ անգամ լույս է ընծայել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Հովիկ Փանոսյանի և նրա օտարերկրյա գործընկերների համատեղ խմբագրությամբ կազմված «Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» 14 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԼԵԶՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ում այսօր Հայ ինքնության և հակահայ քարոզչական դիսկուրսի հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Language and Politics» գիտական սեմինարների շարքը, որը միտված է լուսաբանելու հակահայկական քարոզչության խոսքային ազդեցության մանիպուլատիվ միջոցները՝ լրատվամիջոցներում, մամուլում և համացանցում առկա խեղաթյուրումներին և կեղծարարությանը հակադարձելու նպատակով: