ԵՊՀ-ՈՒՄ ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՈՒՀ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Կառլեն Խաչատրյանի «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ:
«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ԵՊՀ-ՈՒՄ ՄՇԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՈՐ ԵՎ ԱՐԱԳ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի «Covid-19-կապակցված միկոզներով հիվանդների վերին շնչուղիների լորձաթաղանթի հիստոմորֆոլոգիական փոփոխությունների և տեղային իմունային պատասխանի գնահատումը» գիտական թեման ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի կողմից:
ԵՊՀ-ՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ Է ԹՎԱՅԻՆ ՄԵԴԻԱՅԻ ԱՐԱԲԱԼԵԶՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ «Արաբալեզու թվային մեդիայի արձագանքն Արցախյան երկրորդ պատերազմին և հետպատերազմական զարգացումներին» գիտական թեման պետական ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ գիտական կոմիտեի կողմից:
«ԵՊՀ-Ն ՄԵՆՔ ԵՆՔ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արման Գրիգորյանը ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահն է: Հայոց պետականությանը ծառայելու անսահման ձգտումն է նպաստել նրա մասնագիտության ընտրությանը և դարձել առաջիկա անելիքների հիմնաքարը: Արմանը վստահ է՝ կրթություն ստանալու հնարավորությունն ամենամեծ նվերն է, որ կարող է տրվել երիտասարդին: Ա. Գրիգորյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական կյանքի, ծրագրերի ու նպատակների, ինչպես նաև սիրելի բուհի՝ ԵՊՀ-ի դերի ու նշանակության մասին:
«ԵՊՀ-Ն ԵՐԱԶԱՆՔՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ. ԵՍ ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ». ԱՍՏՂԻԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն-ֆրանսերեն հաղորդակցության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Շմավոնյանն այժմ սովորում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի Լիլլի համալսարանի կիրառական օտար լեզուների ֆակուլտետում:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը սկսում է «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները» խորագրով գիտական դասախոսությունների շարք:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ ԹՅԱՆՋԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան այսօր առցանց ստորագրել են երկու համալսարանների միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։
ՄԵՏԱՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ ԵՎ ՆՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՊԻ ՈՒ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական և տեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կողմից ներկայացված «Կանոնակարգված հաղորդականությամբ տարրերով մետամակերևույթը որպես միկրոալիքային փուլահամաձայնեցման կառուցվածք» գիտական թեման:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ Ուսանողական կյանքի անքակտելի մասն են կազմում տարատեսակ սպորտային իրադարձություններն ու մրցումները, որոնք հետաքրքիր և տարբերվող են դարձնում ուսանողական առօրյան: