ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2020-2021 ՈՒՍՏԱՐԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա տարեկան գիտաժողովը, որը նվիրված էր վաստակաշատ իրավաբաններ, պրոֆեսորներ Տարիել Բարսեղյանի ու Աիդա Իսկոյանի հիշատակին:
«ՄԵԶ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպել էր «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ միասին:
«ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ, ԹԵ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՒՐ ՊԻՏԻ ԳՆԱՆ»․ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հյուրընկալել է Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին։
«ԵԹԵ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ԻՆՁ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊԱ ԴԱՐՁՅԱԼ ԿԸՆՏՐԵԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ Վալտեր Բերբերյանը սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրայում, ինչպես նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում: Ուսմանը զուգահեռ աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում: Մեր զրուցակիցը հեղինակել է մոտ 20 գիտական զեկուցումներ, գիտահանրամատչելի հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, որոնք տպագրել է և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ. ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԵՎ «ԱՄԵՐԻԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ-ում այսօր տեղի են ունեցել Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հանդիսավոր բացումը և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈԻՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ օրակարգային երեք և ընթացիկ հարցերով:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր այցելություն Երևանի թիվ 198 ավագ դպրոց:
«ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՀԵՏՈ». ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Հոգեբանության ներուժը ռազմական ագրեսիայից հետո» խորագրով զեկուցումների ժողովածուի շնորհանդեսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախյան 44-օրյա պատերազմի հոգեբանական հետևանքներին, ցուցաբերված մասնագիտական հոգեբանական աջակցությանը և հետագա ծրագրերի քննարկմանը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՏԱՌ ՂՓՉԱՂԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին: