ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի գեոստրատեգիական դրությունը 44-օրյա պատերազմից հետո (տարածաշրջանային անվտանգության համալիրների հայեցակարգերի դիտանկյունից)» թեմայով բանախոսությունը, որը վարում էր պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՄԱՆՐԷԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ ԵՎ ԱՅՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼ ԸՍՏ ՏԵՂԱՆՔԻ՝ «ANOXYBACILLUS KARVACHARENSIS» ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ, հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» ՊՈԵՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի վերալրացված «Հայոց Դանթեականը» գրքի շնորհանդես-քննարկումը։
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Որքանո՞վ են պաշտպանված Մարդու իրավունքները համաճարակի և Արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ-ում» թեմայով դասախոսություն-քննարկում:
«ԼԵԳԵՆԴ, ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, ՈՒՍՈՒՑԻՉ». ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-ամյակին:
«ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂԻ 200-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Դոստոևսկու աշխարհում» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի դասախոս Վերա Ադամյանը ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի աջակցությամբ:
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱԲ-ԼՍԱՐԱՆ «PRO ExTOUR» ծրագրի շրջանակում այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնում տեղի է ունեցել փորձառական զբոսաշրջության հաբ-լսարանի բացումը:
«ՍԵՐՎԻՍ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այսօր կազմակերպել էին բաց դաս՝ ներկայացնելով «PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի շրջանակում իրենց կատարած գործնական աշխատանքի արդյունքները:
ՊՐՈՖԵՍՈՐ ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տամարա Գուզենկովան «ԵԱՏՄ-ն 7 տարեկան է. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր և վաղը» խորագրով բաց դասախոսություն կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում մեկնարկել է Եվրոպական Միության «Էրազմուս+» 2022 թվականի ծրագրային հայտերի կառուցակարգերի, հիմնական պահանջների, ինչպես նաև արձանագրված թարմացումների մասին եռօրյա սեմինարը: Այն կազմակերպվել է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ: