ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասիստենտ Տաթևիկ Սաֆարյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոց։
ԹԻՎ 54 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԼՍԵԼ ԵՆ «ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում դպրոցի աշակերտների ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոնա Խաչատրյանի հետ:
ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Երևանի թիվ 105, Խ. Դաշտենցի անվան թիվ 114 և Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցների աշակերտներն այսօր այցելել են Հայ բանասիրության ֆակուլտետ:
ԾԱՆՈԹԱՆԱԼ ԵՊՀ-ԻՆ, ԼԻՆԵԼ ԻՐԱԶԵԿ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա և ծանոթացել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին։
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՀԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «COVID-19»-Ի ԴԵՄ ԱԿՏԻՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը շահել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն են հակավիրուսային և հակաբակտերային միացությունների ստացումը և հետազոտությունը, մասնավորապես «COVID-19»-ի դեմ ակտիվ դեղանյութերի ստացումը և դրանց դեղաբժշկական հետազոտությունների իրականացումը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԳՈՐԾԵՆ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԼՍԱՐԱՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ ԵՊՀ գրադարանի մասնաշենքում այսօր տեղի է ունեցել «ERASMUS+» «PRINteL» նախագծի շրջանակում ստեղծված ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ուսուցման լսարանի և դասախոսությունների ձայնագրման ստուդիայի բացման արարողությունը:
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԵՄ ՄՈԴԵԼԸ. ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղի երրորդ փուլը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՓՈԹՈՐԻԿ ԼԵՌՆԵՐՈՒՄ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ այսօր իրականացվել է պանելային քննարկում՝ նվիրված տարածաշրջանային քննարկումներին:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ ԷՄՄԱ ՄԱՄՈՒՆՑ Աշխարհում օրեցօր զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները։ Երբեմն տեղի են ունենում այնպիսի զարգացումներ կամ իրադարձություններ, որոնք մեզ ստիպում են այլ կերպ կառուցել մեր կյանքն ու դրան նոր ընթացք են հաղորդում։ Համացանցի, տարբեր կայքերի միջոցով այսօր ցանկացած մարդ կարող է առանց տնից դուրս գալու ստանալ այն տեղեկությունը, որն իրեն անհրաժեշտ է։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՔԱՂՑԿԵՂ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Դեղաբույսերի լուծամզվածքների ազդեցությունը քաղցկեղային բջջի ազդանշանային համակարգի և բջջային ցիկլի կարգավորիչ թիրախների վրա. դեղաբույսերը՝ որպես քաղցկեղի զարգացման կանխարգելիչ միջոց» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ու Կենսաբանության ԳՀԻ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խումբը։