Ծրագրային նոր փաթեթ՝ ի նպաստ քիմիայի հաշվողական ուղղության զարգացմանը ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում կներդրվի նոր՝ «Gaussian 16» ծրագիրը, որի միջոցով ստեղծվող վիրտուալ լաբորատորիան գիտնականներին հնարավորություն կտա ավելի կարճ ժամանակահատվածում ստանալու գիտական արդյունք, իսկ ուսանողներին՝ առավել մանրամասն ու պատկերավոր տեսնելու ատոմների, մոլեկուլների փոխազդեցությունը, ինչը տեսանելի չէ գիտափորձերի ժամանակ։
Դպրոցականների համար գրաբարի օլիմպիադա ԵՊՀ-ում․ ամփոփվեցին արդյունքները ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ամփոփվեցին նոյեմբերից մեկնարկած «Դասական լեզու Հայոց» մրցույթի արդյունքները: Հաղթողներ ճանաչվեցին հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ 10 անվանակարգերում։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հայցորդի հետազոտությունը՝ ի նպաստ բնապահպանական խնդիրների լուծման ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հայցորդ Ջեմմա Մանոյանը կատարում է արդիական թեմայով հետազոտություն, որտեղ առաջադրած խնդիրներն ունեն բնապահպանական նշանակություն։
ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային ծրագրի լավագույն մասնակիցներից մեկը «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության հիմնադրման 50-ամյակի առթիվ այս տարի անդրադարձ է կատարվում տարբեր երկրներում կազմակերպության իրականացրած ծրագրերի լավագույն 50 շրջանավարտներին, որոնց թվում է նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Բնագիտության ոլորտի զարգացման հեռանկարները՝ ԵՊՀ-ի և Հումբոլդտի համալսարանի գործընկերային հարաբերությունների առանցքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի (Staff week) շրջանակում մեկշաբաթյա աշխատանքային այցով եղել է Հումբոլդտի համալսարանում (Գերմանիա):
Հասարակագիտական հոսք՝ ԵՊՀ ավագ դպրոցում 2023-2024 թթ․ ուսումնական տարվանից գործող ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն այս տարի 10-րդ դասարանի աշակերտների համար ընդունելություն է հայտարարել ոչ միայն բնագիտամաթեմատիկական, այլև հասարակագիտական ուղղվածությամբ։
Ռուս բանասիրության ֆակուլտետում դասախոսություն կարդաց Գրայֆսվալդի համալսարանի գիտաշխատողը Նպատակ ունենալով ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալեց Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) սլավոնական բանասիրության բաժնի գիտաշխատող Մարտին Հենցելմանին, որը ներկայացրեց «Ռուսաց լեզվի նշանակությունը Հայաստանի հասարակության մեջ» խորագրով դասախոսություն։
Չինարենի ուսուցումը՝ լեզվակիր դասախոսի նոր մեթոդներով Չինաստանից Հայաստան ժամանած Կաո Հանը 2023 թ․ սեպտեմբերից չինարեն է դասավանդում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին։ Նա դեռ Չինաստանում է հայ ուսանողներին չինարեն դասավանդելու փորձ ձեռք բերել։
Միջազգային գործակցությունը՝ գիտության նորարարությանը համընթաց շարժվելու կարևոր երաշխիք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը 2024 թ․ հունվար և փետրվար ամիսներին աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, Ավստրիա և Շվեյցարիա: Գործուղումների շնորհիվ պրոֆեսորը ոչ միայն յուրացրել է գիտահետազոտական նոր մեթոդներ, այլև նպաստել է ԵՊՀ-ի և միջազգային հեղինակավոր մի շարք գիտակրթական հաստատությունների գործակցությանը:
Ուսումնասիրության կենտրոնում են իզոտոպները․ ԵՊՀ գիտնականի հետազոտությունը՝ միջազգային հեղինակավոր հանդեսում ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գոհար Հովհաննիսյանը 22 տարի է, ինչ աշխատում է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում նա կատարել է բազմաթիվ հետազոտություններ և գրանցել նշանակալի արդյունքներ․ նա արդեն շուրջ 50 գիտական հոդվածի համահեղինակ է: