«ՄԵՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ ՄԵՐ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որը կազմակերպել էր ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄՇԱԿԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արևելք-Արևմուտք ինստիտուտի համագործակցության արդյունքում Արդարադատության ակադեմիայում իրականացվել է դասընթացավարների վերապատրաստումների ու աշխատանքային հանդիպումների շարք:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «MICOFE» ՍՏԱՐՏԱՓ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի թիմը մասնակցելէ «Social Impact Award» ծրագրին, որն աջակցում է երիտասարդ նորարարներին սոցիալական ձեռնարկություններ կառուցելու հարցում: Թիմը ներկայացրելէ «MiCoFe» ստարտափ նախագիծը և հաղթող ճանաչվել:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ Է ԲԱՑՎԵԼ. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցի բացման արարողությունը:
«ՀԱՅԸ ՀՈՒՄԱՆԻՍՏ Է ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող, Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արթուր Սուքիասյանի հիշատակին։
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԱՃԵՑՆԵԼ ԱԾԽԱԾՆԻ ՆԱՆՈԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՃԿՈՒՆ ԳԱԶԱՅԻՆ ՍԵՆՍՈՐՆԵՐ ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է աճեցնել նանոխողովակներ և դրանց հիման վրա պատրաստել ճկուն գազային սենսորներ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սեպտեմբերի 20-ը հռչակվել և ամբողջ աշխարհում նշվում է որպես «Համալսարանական սպորտի միջազգային օր» (IDUS): ԵՊՀ մարզադահլիճում այդ օրն անցկացվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ կողմից համատեղ իրականացվող սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները, որոնցով մեկնարկել է ՀՀ ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՆՎԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վաստակաշատ դասախոս, Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողով:
«ԵՐԿԱՐ ՏԵՔՍՏԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ, ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՔՍՏԵՐԻ ՈՃԸ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «KISS» (KEEP IT SHՕRT AND SIMPLE) ԲԱՆԱՁԵՎՈՎ». ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» խորագրով դասընթացը, որը վարում էր «Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետ Էդգար Խաչատրյանը: