«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ», «ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնության համագործակցության արդյունքում այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը և հայագետ, պատմաբան Համլետ Մարտիրոսյանը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ «Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԵՀԵՄ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ երեկ կազմակերպվել էր այց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում (ՀԵՀԵՄ):
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում երաժիշտ, երգահան, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովը:
ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ. ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն նախաձեռնել է «Հետպատերազմյան իրավիճակը և Մերձավոր Արևելքը» խորագրով բանախոսությունների շարք: Պալեանների անվան դահլիճում այսօր առաջին բանախոսությամբ հանդես է եկել Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի «Աճեմյան» գրադարանում այսօր ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ» խորագրով դասախոսություն։
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է ԶԱԼՑԲՈՒՐԳՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ազգային քաղաքականության և կանոնակարգման զարգացում» խորագրով:
ԸՍՏ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ՝ ԵՊՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ, ԻՍԿ ԲՈՒՀԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ. «ELSEVIER»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որը վարում էին տեղեկատվական-վերլուծական նախաձեռնությունների համաշխարհային, աշխարհի ամենամեծ հրատարակիչ, հետազոտական ձեռքբերումներին նպաստող առաջատար թվային հարթակների («Scopus», «ScienceDirect», «SciVal» և այլն) սեփականատեր, «Elsevier»-ի տարածաշրջանային տնօրեն Ա. Ռևյակինն ու նրա լեհ գործընկեր Ք. Շիմանսկին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱՐՏԻ 17-ԻՑ ԴԱՍԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱՎԱՐ/ԱՌՑԱՆՑ ՁԵՎԵՐԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԶՈՒԳԱԿՑՄԱՄԲ ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը:
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Դատական իրավունք և փաստաբանություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները գործնական գիտելիքների ամրապնդման նպատակով այցելել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ: