ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԳԸ ժողովածուի 1.1 (31), 1.2 (32) և 1.3 (33) համարների շնորհանդեսը:
«ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՖԻՆԱՆՍՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն այսօր «ZOOM» հարթակում հանդիպում են ունեցել «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր և տնօրեն, «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր և տնօրեն, տնտեսագետ Մանուկ Հերգնյանի հետ։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի է ունենում քիմիայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՀ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL-ի) միջև պայմանագրի շրջանակում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը մասնակցում է միջազգային երկու ծրագրերի, որոնց նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն և ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն:
«ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ ՉԷ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԴԻՊԼՈՄԻ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ալեքսանդր Հայրապետյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Խորը ուսուցման ոլորտում մասնագիտացող Ալեքսանդրի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական հետաքրքրությունների շրջանակի, կրթության և ֆիզիկայի բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման եղանակների մասին:
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր նմանաբնույթ դասընթաց է անցկացվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՁԳՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ»․ ՄՈՆԻԿԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մոնիկա Իսրայելյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթը, որի նպատակն է խթանել ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը, նպաստել արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր իրենց գործունեությունն են ներկայացրել ԵՊՀ 4 ֆակուլտետներ: