«ՑԱՆԿԱՑԱԾ ԱԶԳ, ԵՐԲ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր գիտխորհրդի նիստերի դահլիճում «Հայկյան ուղեծիր. առաքինություն և առաջընթաց» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մարդկային ռեսուրսների կառավարում մագիստրոսական ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում ռեստորանային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման (HR) բաժնի մասնագետների հետ:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՈՒՍԱՆՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվել է «Իրազեկում. ուսանողի աշխատանքային իրավունքները» ծրագիրը, որի ժամանակ ներկայացվել են աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմերը, աշխատողների իրավունքներն ու պարտականությունները:
ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ԵՂԱՆԱԿԻ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թ. մարտի 13-ի Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան հետաձգվում է եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» թեմայով աշխատաժողով:
«EU BUSINESS SCHOOL»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «EU Business School»-ի կրթական ծրագրերի և գործունեության վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ 2021-22 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՊՀ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 6 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը:
«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն այսօր «Zoom» հարթակում «Սոցիալական բիզնեսի առանձնահատկություններն ու ֆինանսավորման հնարավորությունները» թեմայով դասախոսություն են լսել։
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, ինստիտուտներում ու կենտրոններում մարտի սկզբին իրականացվել են Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներին մասնագիտությունների մասին իրազեկող առցանց հանդիպումներ: Նմանաբնույթ հանդիպում է անցկացվել նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում:
«ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ ՈւԳԸ հոդվածների ժողովածու» երիտասարդական պարբերականի նոր համարների շնորհանդեսը, որի ընթացքում անցկացվել է պանելային քննարկում՝ «Հետպատերազմյան Հայաստանի զարգացման հեռանկարները» խորագրով: