ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանն այսօր տեսակապ-դասախոսություն է անցկացրել «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար։
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԳԴՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար հուլիսի 20-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը տեսակապ-դասախոսությամբ է հանդես եկել:
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ հուլիսի 17-ին «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի մասնակիցների համար տեսակապ-դասախոսությամբ է հանդես եկել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
ԵՊՀ «ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» կրթական ծրագրի և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները երեք տարի անընդմեջ մասնակցում են «Թանգարանային մենեջմենթ և թանգարանագիտություն» պրակտիկային: Պրակտիկայի և գրանցած արդյունքների մասին զրուցել ենք թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈԻՄ․ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈԻԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայաստանը վաղ քրիստոնեական դարաշրջանում» խորագրով առցանց դասախոսություն:
ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցը։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։