ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ԱՎՏՈՄԱՏ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐԸ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանի հետ զրուցել ենք ուսանողի ակադեմիական տեղեկագրերի մասին:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է քրեակատարողական ընթացակարգի վերաբերյալ երկօրյա առցանց դասախոսություն։
«ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄԻ ՔԻՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՂԵՔ, ՆՈՐ ՀԵՏՈ ՌԵԿՏՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ». ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ՝ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր ընդունել է պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի առնչությամբ ԵՊՀ միասնական հայտարարություն տարածելու որոշում և հաստատել այդ հայտարարության տեքստը:
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՆ ՍԿՍԵԼՈՒ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոսներ Գևորգ Ղալաչյանը և Գագիկ Չախոյանը որակավորվել են որպես «NVIDIA» խոր ուսուցման ինստիտուտի (DLI) դեսպաններ և պատրաստվում են սկսել իրենց առաջին դասընթացները։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԻՍՏ ԿԼԻՆԻ Այսօր տեղի ունեցած գիտական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ դասախոսների վերաբերյալ ելույթի մասին դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր ԵՊՀ գիտական խորհուրդն անցկացրել է առցանց նիստ:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՄԲԻՈՆ ԵՊՀ-ն և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հայտարարել են Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման մասին:
«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԹԵԿՈՒԶ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՊՀ-ԻՆ՝ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԻՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻՆ, ՈՐԸ ՄԵԾ ԱՎԱՆԴ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՄ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՆՎԻՐԵԼՈՒ ԻՄ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ». ԳՐԻՇԱ ՂԱՐԻԲՅԱՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր «Zoom» հարթակի օգնությամբ կազմակերպել էր առցանց հոբելյանական հանդիպում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանին, որի ընթացքում հոբելյարն իր գեղանկարները նվիրեց ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումներին:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: