Տերամոյի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ-ում հանդես է եկել բաց դասախոսությամբ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ Իտալիայի արդյունաբերական դոկտորական ծրագրերի վերաբերյալ բաց դասախոսություն, որի բանախոսն էր Տերամոյի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան:
Միջազգային գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով՝ նվիրված ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հիմնադիր և առաջին վարիչ, անվանի դատավարագետ, պրոֆեսոր Հարություն Պիվազյանի 100-ամյակին:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալվել էր Տերամոյի համալսարանի պրոֆեսորը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Տերամոյի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան ներկայացրել է արդիական թեմաներով դասախոսություններ:
ԵՊՀ օրեր մարզերում Երևանի պետական համալսարանը ապրիլի 18-ից մայիսի 13-ն իրագործում է «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրը, որը նպատակ ունի մարզաբնակ աշակերտներին ծանոթացնելու համալսարանին և նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Հետազոտական նորություններ. բացահայտում ենք ԵՊՀ-ում կատարվող հետազոտական աշխատանքները Երևանի պետական համալսարանի մարքեթինգի բաժնի և հրատարակչության նախաձեռնությամբ մեկնարկում է «Հետազոտական նորություններ» խորագրով շարք, որի շրջանակում կներկայացվեն ԵՊՀ գիտնականների այն հոդվածները, որոնք ընդգրկված են «Journal of Sociology», «Journal of Political Science», «Translation studies: Theory and Practice», «Armenian Folia Anglistika» գիտական ամսագրերում:
ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը դասախոսություն կարդաց համալսարանում ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր, լեգենդար գիտնական, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մենդելեևի աղյուսակը վեց տարրով համալրած ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի դասախոսությունը վերաբերում էր գերծանր միջուկներին և դրանց սինթեզման մեթոդներին:
Գրանադայի համալսարանի հետ գործակցության շրջանակում ԵՊՀ-ում բացվել է իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել Գրանադայի համալսարանի (Իսպանիա) հետ համագործակցության շրջանակում ստեղծված իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Լրագրություն․ մասնագիտություն մարդկանց մասին Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումներից անմասն չի մնացել նաև աշխարհի կարևորագույն մասնագիտություններից մեկը՝ լրագրությունը։ Այն առանցքային դեր ունի հանրությանը հավաստի և ստույգ տեղեկության տրամադրման, իրադարձությունների անաչառ լուսաբանման, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերում առկա խնդիրների բարձրաձայնման տեսանկյունից։
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող ճանաչված վեց ուսանողներ պարգևատրվել են ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի եռօրյա ուղեգրերով, ինչպես նաև համապատասխանաբար առաջին, երկրորդ երրորդ տեղերի պատվոգրերով: Եվս ինը ուսանողներ ստացել են գովասանագրեր:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ» ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի՝ 2023 թ. հոսքի դասընթացի փակման արարողությունը: