ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ Օրակարգային 12 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման ու ստեղծման վերաբերյալ նախագծեր, այդ թվում՝ Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրանց արդյունքում Ֆիզիկայի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ նախագիծը, ներկայացվել են կատարողականներ ու հաշվետվություններ, հրատարակության է երաշխավորվել երկու աշխատություն։
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի եզրափակիչ խաղի արդյունքում միջբուհական մրցախաղում հաղթանակ է տարել ԵՊՀ ուսանողներից ձևավորված թիմը, որը մասնակցելու է համանուն հեռուստախաղին:
ԵՊՀ-ՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ մշակված «Վարչական դատավարություն» առարկայական դասագիրքը: Դասագրքի տպագրության, բովանդակության և այնտեղ արծարծված հարցերի մասին զրուցել ենք ամբիոնի վարիչ, դասագրքի գլխավոր խմբագիր և հեղինակային խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանի հետ:
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանում ՉԺՀ դեսպանատան հայտարարած դրամաշնորհի հաղթող ճանաչված մասնակիցների դրամական պարգևների հանձնման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՆՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվել է «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկում:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետ Նվարդ Մելքոնյանը համալսարանում աշխատում է ավելի քան 22 տարի։ Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության և այլ հարցերի շուրջ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՌԱԼԵԶՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ քաղաքագետ, բանասեր և փիլիսոփա Անժելա Մնացականյանի «Քաղաքագիտություն․ համառոտ հանրագիտական բառարան» գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը:
ԵՊՀ-ՈՒՄ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՊՀ դասախոսները բարելավում են դասավանդման իրենց հմտությունները՝ ուսումնասիրելով թվային նոր մեթոդներ:
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՏԵՂՎԵԼ ԷԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՍՔԱՐՎԵՍՏԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ներկայացվեց ժամանակակից բանաստեղծ, գրականագետ, ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունների հիման վրա կազմված գրական կոմպոզիցիա: