ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ Ուսանողների համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ Կարինե Դավթյանն ավելի քան 16 տարի ԵՊՀ-ում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենն է: Նա բեմադրում է տարաբնույթ ներկայացումներ, ուսանողներին հաղորդակից դարձնում իրական մշակույթին և շատ հաճախ լսում նրանց որպես ավագ ընկեր: Մեզ հետ զրույցում նա պատմել է մանկության երազանքի՝ թատրոնի, արվեստի ու մշակույթի հանդեպ մեծագույն սիրո և տարիների փորձառության մասին:
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։
ՀՀ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանը, մեծ ներդրում ունենալով քաղծառայության համակարգի մասնագետների վերապատրաստման գործում, 2002 թվականից ի վեր անցկացնում է դասընթացներ և բազմաթիվ ծրագրերի հեղինակ է։ Այս ամենի հիմքում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր արհեստավարժությունն ու ԵՊՀ-ում գործող տարբեր մասնագիտությունների առկայությունն է:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «MINERVA» (Strenghening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին մասնակցում էր ԵՊՀ պատվիրակությունը:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին:
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՄՓՈՓՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԳՅՈԹԵ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ Ծրագրի՝ գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդները յուրացրած մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:
«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ-Ի ԵՎ ԱՐԻԶՈՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՅՍ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»․ Ջ․ ՄՔԷՆԴՐՅՈՒ ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կայացել է «Հայաստանը, Միացյալ Նահանգները և տարածաշրջանային փոխակերպումները Եվրասիայում. անդրազգային փոխըմբռնման ընդլայնում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։