ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ Մեդիագրագիտություն և մեդիայի գործիքների ուսումնասիրություն, քաղաքականություն, դատական պաշտպանություն. կենդանիների կենսաբանական ակտիվությունից մինչև կատալիզորդներ ու դեղագործություն և այլն. այս ամենին Երևանի ու ՀՀ մարզերի ավագ դպրոցների և քոլեջների բազմաթիվ սովորողներ ծանոթանում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ կատարած այցերի ժամանակ:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԴՈՄԻՆՈՆ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Եգանյանի «Մերկապտո խմբով հարուցվող ասիմետրիկ դոմինո ռեակցիաների կատալիզորդներ. սինթեզ և ակտիվության ուսումնասիրություն» գիտական թեման:
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՊԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ Ս.թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ «HELP» դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները ստացել են հավաստագրեր:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)» ծրագրի վերաբերյալ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԿՀՐԱՏԱՐԱԿՎԵՆ ԱՌԱՆՁԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ Մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների ամենամյա գիտական նստաշրջանը, որի ժամանակ ամփոփվեցին և քննարկվեցին նրանց գիտական աշխատանքների արդյունքները:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ «Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիայի Թագավորություն) տեղի ունեցած «Գեոտեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները պատմամշակութային ժառանգության արժեքների վիճակի գնահատման և պահպանման մեջ» թեմայով քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել են մի շարք երկրների մշակութային ժառանգությանը վերաբերող տարաբնույթ զեկուցումներ:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը: