ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի հետ համատեղ իրագործվող ծրագիրը, որի մասնակից ուսանողները, զարգացնելով գերմաներենի լեզվական գիտելիքները, միաժամանակ հնարավորություն կունենան ծանոթանալու լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԱՆԱՀԻՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Անահիտ Նիկողոսյանը ԵՊՀ երկարամյա փորձ ունեցող դասախոսներից է և այն եզակիներից, որոնք իրենց կյանքը նվիրել են գիտությանը: Դոցենտ, ֆ.մ.գ.թ. Ա. Նիկողոսյանի հետ խոսել ենք նրա կենսագործունեության, դասավանդման մեթոդների, համալսարանի և աշխատանքի հանդեպ ունեցած սիրո և այլ հարցերի շուրջ:
«ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԲԱՆԻՄԱՑ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀՈՐԴԱՆԱՆ ԳԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐԻՑ ՈՐԵՎԷ ԽՆԴՐԻ ՉԵՄ ԲԱԽՎԵԼ». ԱՆԺԵԼԱ ԻՍՄԱՅԻԼՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն են ունենում փոխանակման ծրագրով կրթություն ստանալու արաբական մի շարք երկրներում: Անժելա Իսմայիլյանը մեկ ուսումնական տարի կրթություն է ստանալու Հորդանանի համալսարանի լեզվի կենտրոնում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԲՐԱԶԻԼԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողներ Աննա Մադաթյանը և Ջուլիետա Գևորգյանն ուսանելու տարիներից մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ծրագրերի՝ փոխանցելով իրենց գիտելիքները թե՛ օտարերկրյա, թե՛ հայ ուսանողներին: Մեզ հետ զրույցում նրանք պատմել են ձեռք բերած դասավանդման փորձի, դրանում ԵՊՀ-ի անգնահատելի դերի և իրենց սահմանած նպատակների մասին։
ԻՏԱԼԱՑԻ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԲԱՆԱԽՈՍԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Նուկլեոպեպտիդների աշխարհի նոր պատկերացում. նուկլեոամինաթթուների և նուկլեոպեպտիդների սինթեզ, հատկություններ և կիրառություն» թեմայով դասախոսություն է ներկայացրել Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեկնարկել է «Learning by Doing» ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է «Հայցադիմումների ու միջնորդությունների կազմման հմտություններ» խորագրով դասախոսություն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը:
ԿԱՅԱՑԱՎ «YSU BAND»-Ի ՍՊԱՍՎԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ «YSU Band»-ն այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հանդես կգա մենահամերգով։ Այդ համատեքստում այսօր կայացավ մեկնարկային մենահամերգը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Ֆիլմը, որն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում, նվիրված է հայազգի գիտնական, գրող, ծովակալ, ռազմագետ, զինհրամանատար Հովհաննես Իսակովի կյանքին և գործունեությանը, հատկապես Հայրենական պատերազմին նրա անմիջական մասնակցությանը և դերակատարմանը: