ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱԺ ՄՈԴԵԼ» ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «ԱԺ մոդել» սիմուլյացիոն խաղ-մրցույթը, որի ժամանակ երեք խմբակցությունների բաժանված ուսանող-պատգամավորները ներկայացրին ՀՀ զարգացման իրենց ծրագրերը: Խաղն ավարտվեց «Հանրապետական» կուսակցության հաղթանակով:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Քաղաքակրթություններ և պատերազմներ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որի բացման հանդիսավոր արարողությունից առաջ տեղի ունեցավ ֆակուլտետի երեք լսարանների բացման արարողություն:
«ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ՄԻՆՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՍ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՆՈՒՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ Այս անգամ զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նունե Բադալյանի հետ։ Ֆիզիկայից զատ՝ Նունեն հետաքրքրվում է արվեստով՝ գրականությամբ, կինոյով, կերպարվեստով: Զբաղվում է նաև լուսանկարչությամբ և այն կապում ֆիզիկայի հետ: Առավել հետաքրքրվում է օպտիկայով։
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի նախաձեռնած «Մեդիաստեղծո՞ղ, թե՞ մեդիասպառող» խորագրով նախագծի ամփոփումը, որը կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների համար՝ նպաստելու նրանց՝ մեդիագրագիտության ու մեդիայի գործիքների վերաբերյալ գիտելիքի ձևավորմանը։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասավանդվող «Դիվանագիտական գրագրություն (իսպաներեն)» առարկայի շրջանակում ուսանողները մասնակցել են Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ առցանց դասախոսությանը՝ «Հայ-իսպանական հարաբերությունները և դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները» թեմայով։
ԵՊՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ Է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետների մշակած «Կրթության պատրաստվածության ցուցիչը «COVID-19»-ի ժամանակ» (Education Preparedness Index in COVID-19) նախագիծը Կրթության նորարարությունների միջազգային մրցույթում անցել է եզրափակիչ փուլ։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով:
ՄԻԱՎՈՐԵԼ ՆԵՐՈՒԺԸ, ՋԱՆՔԵՐՆ ՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ՝ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾՐԱԳՐԵՐ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ․ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ակբա բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ համատեղ մշակելու և իրագործելու գիտահետազոտական ծրագրեր ու նախագծեր։