ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողով
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը կազմակերպում է միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին
Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ։
Մասնակցության չափանիշները
Գիտական նստաշրջանին մասնակցելու հնարավորություն ունեն ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից և գիտահետազոտական այլ հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջանին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ:
Զեկուցումների ներկայացման առավելագույն տևողությունը 15 րոպե է:
Ինչպե՞ս դիմել
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ. օգոստոսի 20-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն ուղարկել ՈՒԳԸ էլհասցեին՝ ysusss.conference@gmail.com:
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական գնահատվելու պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին:
Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուներին կտեղեկացվի մինչև ս․թ. սեպտեմբերի 15-ը:
Թեմատիկ ուղղությունները
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝
1. Աշխարհագրություն և երկրաբանություն
2. Աստվածաբանություն
3. Արևելագիտություն
4. Գրականագիտություն
5. Ժուռնալիստիկա
6. Իրավագիտություն
7. Լեզվաբանություն
8. Կենսաբանություն
9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ
10. Մաթեմատիկա և մեխանիկա
11. Մանկավարժություն
12. Պատմություն
13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա
14. Սոցիոլոգիա
15. Տնտեսագիտություն և կառավարում
16. Փիլիսոփայություն և հոգեբանություն
17. Ցեղասպանագիտություն
18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
19. Քիմիա և ֆարմացիա
Հոդվածների հրատարակում
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:
Գիտական նստաշրջանին ներկայացված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:
Հոդվածի կազմման չափորոշիչներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
*Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել միայն մեկ զեկուցում: Մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտրության մասին: