Մարդկային ռեսուրսների կառավարում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ձևով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ձևով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիք` նրանց ծանոթացնելով ՄՌԿ տեսական հիմքերին և գործնական առանձնահատկություններին, ուսանողներին տալ ՄՌԿ ռազմավարության և քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման, ՄՌԿ ժամանակակից գործառույթների վերաբերյալ գիտելիք, ձևավորել և զարգացնել նրանց գործնական հմտությունները, ծանոթացնել ՀՀ աշխատանքային օրենսդրության և հարակից օրենսդրական հիմքերին և սովորեցնել` ինչպես կիրառել դրանք:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն օժտված կլինի մասնագիտական գիտելիքներով և իմացությամբ, ընդհանրական (փոխանցելի) և գործնական մասնագիտական կարողություններով:
Ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ՄՌԿ տեսական հիմքերը, դասակարգելու ՄՌԿ ռազմավարության և քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման ձևաչափերը և պահանջները, նկարագրելու ՄՌԿ ժամանակակից գործառույթները, մասնավորապես անձնակազմի հավաքագրումը, ուսուցումն ու զարգացումը, կատարողականի գնահատումը, վարձատրությունների կառավարումը, կազմակերպական կառավարումը, ներկայացնելու և մեկնաբանելու ինքնակառավարումը, մոտիվացիայի, հաղորդակցությունների, սթրեսի, ստեղծարարության, թիմի և խմբի, կոնֆլիկտների, առաջնորդության կառավարումը և կազմակերպական մշակույթի, կարիերայի կառավարումը, մեկնաբանելու քոուչինգի, հոգեախտորոշման տեսական հիմքերը, ներկայացնելու աշխատանքային և հարակից օրենսդրությունների առանձնահատկությունները, ինչպես նաև կադրային վարչարարության մոտեցումները, ներկայացնելու տեղեկատվության ստացման և հետազոտության մեթոդաբանությունը:
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի իրականացնելու ՄՌԿ ռազմավարության և քաղաքականությունների մշակում, կիրառում և գնահատում, իրականացնելու ՄՌԿ ժամանակակից գործառույթները (հավաքագրում, ուսուցում ու զարգացում, կատարողականի գնահատում, վարձատրությունների կառավարում, կազմակերպական կառավարում), իրականացնելու ինքնակառավարում, մոտիվացիայի, սթրեսի, հաղորդակցությունների, ստեղծարարության, թիմի և խմբի, կոնֆլիկտների, առաջնորդության, կազմակերպական մշակույթի, կարիերայի կառավարում, վերլուծելու քոուչինգի, հոգեախտորոշման գործընթացները, կիրառելու աշխատանքային և հարակից օրենսդրության դրույթները և իրականացնելու կադրային վարչարարություն, կատարելու սոցիալական հետազոտություններ:
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի գործնականում կիրառելու տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները, ձևակերպելու և լուծելու խնդիրները, օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից և վերլուծելու տեղեկատվությունը, բանավոր և գրավոր հաղորդակցվելու աշխատակազմի ու մասնագիտական հանրության և հասարակության լայն շերտերի հետ, պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
Կարիերայի հնարավորությունները
«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի լայն հնարավորություններ հատկապես հետևյալ հաստատություններում՝ ՀՀ Կառավարություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ, ՀՀ կենտրոնական բանկ, պետական և ոչ պետական ֆինանսական կազմակերպություններ, բանկեր, ՄՌԿ ոլորտում գործող խորհրդատվական կազմակերպություններ, Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիա, հեռահաղորդակցության, հյուրընկալության և սպասարկման, մարքեթինգի, արտադրության ոլորտների առևտրային կազմակերպություններ, ՏՏ ոլորտի կազմակերպություններ և ստարտափներ, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, կրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, ուսումնական/վերապատրաստման կենտրոններ, բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ, մշակութային կազմակերպություններ՝ թատրոններ, թանգարաններ, հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն: