«Մարդկային ռեսուրսների կառավարում» միամյա մագիստրոսական ծրագրի ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ՄՌԿ բոլոր գործառույթները` կազմակերպական մշակույթի ստեղծումն ու պահպանումը, ՄՌԿ բրենդավորման ստեղծումը, հավաքագրումը, ուսուցումը և զարգացումը, կատարողականի կառավարումը, ուսումնասիրում են նաև աշխատանքային իրավունքը և քոուչինգը:
«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի քննություններն առաջին փուլով անցկացվում են բանավոր, իսկ երկրորդ փուլով՝ հարցազրույցի ձևաչափով։
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 1 տարի, ուսման վարձը` 850 000 ՀՀ դրամ:
Մանրամասներին ծանոթանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան և ինստրագամյան էջերին:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
- Կառավարման հասկացությունը և ուսումնասիրման մոտեցումները
- Կառավարման սուբյեկտը և օբյեկտը
- Կառավարման համակարգը
- Կառավարման մեթոդները
- Կառավարչական մտքի զարգացման հայեցակարգը
- Գիտական կառավարման դասական դպրոցը
- Մարդկային հարաբերությունների դպրոցը
- Կազմակերպության կառուցվածքը
- Կազմակերպությունների տիպերը
- Կազմակերպական գործընթացները
- Կազմակերպական փոփոխությունները
- Աշխատանքային մոտիվացիա
- Կազմակերպական վարքի առանձնահատկությունները
- Մարդկային պահանջմունքները կառավարման համատեքստում
- Անձը կառավարման համակարգում
- Կազմակերպական մշակույթը և նրա ազդեցությունը կառավարման գործընթացի վրա
- Գործարար շփման էթիկան
- Գործարար բանակցությունները
- Կառավարչական որոշումների ընդունումը. տիպերը և առանձնահատկությունները
- Խմբային դինամիկա
- Խմբային դերերը կազմակերպական գործընթացում
- Իշխանությունը և առաջնորդությունը կառավարման տեսանկյունից
- Կառավարման ոճերը
- Կորպորատիվ իմիջի և գործատուի բրենդի հասկացությունը
- Մարդկային կապիտալի հասկացությունը
- Կազմակերպական նորարարությունները
- Անձնակազմի հավաքագրման գործընթացը
- Անձնակազմի գնահատման գործընթացը
- Աշխատակազմի ուսուցումը և զարգացումը
- Ինքնակրթվող կազմակերպությունը
- Ներկազմակերպական հաղորդակցությունները
- Հաջողության և նպատակադրման չափանիշները
- Ստեղծարարության կառավարումը
- Հաղորդակցությունների կառավարումը
- Սթրեսի կառավարումը
- Ժամանակի կառավարումը
- Կոնֆլիկտների կառավարումը
- Աշխատանքային խմբի և թիմի կառավարումը
- Թիմակազմավորումը և թիմակառավարումը
- Կադրային քաղաքականության էությունը
- Շուկայական տնտեսությունը և կառավարումը
- Կառավարման հայաստանյան յուրահատկությունները
Գրականության ցանկ
- Hoevemeyer, Victoria A.. High-Impact Interview Questions: 701 Behavior-Based Questions to Find the Right Person for Every Job . AMACOM. 2017
- The Oxford Handbook of Recruitment (Oxford Library of Psychology) 1st Edition
- ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
- N. Schmitt. The Oxford Handbook of Personnel Assessment and Selection, Oxford University Press, USA, 2014
- Human Resource Management by Gary Dessler, 2021
- Jeffrey A Mello, Strategic Human Resource Management, 2021
- Robert B. Denhardt, Janet Vinzant Denhardt, and Maria P. Aristigueta: Managing Human Behavior in Public and Nonprofit Organizations. 2013. Thousand Oaks: Sage