«ՉԳԻՏԵՄ՝ ԱՊԱԳԱՆ ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ՀՍՏԱԿ Է. ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ». ԳԵՂԱՄ ԲԻՋՈՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Բիջոյանը, որն այժմ սովորում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Հորդանանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումից զատ՝ սեփական նախաձեռնությամբ ստեղծված խմբակում դասավանդում է հայերեն: Համալսարանականի նպատակը հայերենի միջոցով հայ մշակույթի, ավանդույթների և հայկական արժեքների պահպանումն ու տարածումն է, իսկ խմբակը՝ հորդանանահայ համայնքի պահպանման և միասնականության առանցքներից մեկը դարձնելը:
«ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԽՈՍԵԼ ՔՈ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». ՉԵԽ ՈՒՍԱՆՈՂ ՅԱՆ ԲՈՐԻԼ Չեխիայի Մասարիկի համալսարանի մագիստրանտ Յան Բորիլը «Էրազմուս+» կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակում ուսումնառում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Յան Բորիլի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում ստացած իր տպավորությունների, Հայաստանի և Չեխիայի կրթական համակարգերի տարբերության, ինչպես նաև ուսանողների մասին:
«ՄԵՆՔ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՈՂՆԵՐՆ ԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԿԵՐՏԵՆՔ ԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ». ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանը պատմել է բարձրագույն կրթության, մասնագիտական ընտրության մասին՝ չմոռանալով նաև ամանորյա բարեմաղթանքների մասին:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ԵՊՀ մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Վլադիմիր Միքայելյանին և դոցենտ Սյուզաննա Սարգսյանին նվիրված հուշ-ցերեկույթ:
ՄԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտելիքի դպրոց» ծրագրի մասնակիցներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՈՒԳԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ. ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՏԱՐԻՆ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Ուսանողական գիտական ընկերության 2021֊2022 ուստարվա 1֊ին կիսամյակի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել է ուսանողական կառույցի տարեկան գործունեությունը:
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ Մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի «Տարվա ամփոփիչ համերգ ու բիենալեի մրցանակաբաշխություն» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանյան տարբերի բուհերի ուսանողներ:
ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
«LEARNING BY DOING». ԱՄՓՈՓՎԵԼ Է ՆԱԽԱԳԾԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈԻԽ-ն ամփոփել է «Learning by doing» ծրագրի դասընթացների փուլը, որից հետո բարձր կուրսերում սովորող մասնակիցներին տրվելու է հնարավորություն մասնագիտական պրակտիկա անցնելու մասնավոր և պետական տարբեր կառույցներում:
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Համալսարանի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում ամփոփվել են կիսամյակային գործունեության արդյունքները, և քննարկվել նոր ծրագրերը: