ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնում այսօր անցկացվել է կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն ամբիոնում կազմակերպվող դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն արդեն տևական ժամանակ է՝ կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելություններ, որոնց ընթացքում ԵՊՀ դասախոսները տարբեր թեմաներով հանդիպումներ են ունենում աշակերտների հետ թե՛ ԵՊՀ-ում, թե՛ դպրոցներում:
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափանիշների վերաբերյալ («HELP») մագիստրոսական դասընթացներին մասնակցած ուսանողների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ՄԻԵԴ ԲՈՂՈՔ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից իրականացվող «Learning by doing» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «ՄԻԵԴ բողոք գրելու հմտությունները» խորագրով դասընթաց, որի բանախոսը՝ ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ուսանողներին ներկայացրել է Եվրոպական դատարանի կողմից գանգատն ընդունելու և գործի քննության ընթացակարգերը:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, «ISTC» հիմնադրամի և «Գիտուժ» նախաձեռնության համագործակցության արդյունքում իրականացվել է «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացը: Ծրագրի ամփոփմանը ներկայացվել են արդյունքները, հետագա նպատակները, ինչպես նաև մասնակիցների ավարտական աշխատանքները:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՄԵԿ ԱՄԻՍ ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ» ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական նախագծի ամփոփման հանդիսավոր արարողությունը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐ» «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և «Քվանտ» վարժարանի տնօրենության համատեղ նախաձեռնությամբ աշակերտների համար կազմակերպվել է «Համալսարանական օր», որի շրջանակում թեմատիկ դասախոսություններով են հանդես եկել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ «ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրություն» օրակարգային հարցով:
«ԵՊՀ-Ն ԱՐԴԵՆ ԻՄ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԴԱՐՁԵԼ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Սուքիասյանի կյանքում Մայր բուհը որոշիչ դեր է ունեցել. այսօր նա սովորում է Պրահայի Կառլի համալսարանում:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ «ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» ԵՎ «ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՀԵՐ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԸ ISTC կենտրոնում տեղի են ունեցել Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի՝ 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների մասին նկարահանած վավերագրական ֆիլմերի շնորհանդեսները: