ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն այսօր շնորհակալագրեր է հանձնել պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած մասնակիցներին:
ՀԽ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ներողություն է խնդրում գործընկերներից՝ Հոգաբարձուների խորհրդի այսօր նախատեսված նիստի չեղարկման վերաբերյալ նախօրոք չտեղեկացնելու համար:
Ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու առանձնահատկութունները Առցանց հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան հետազոտական աշխատանք գրելու առանձնահատկություններին:
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր կազմակերպվել էր 2019-2020 ուստարվա ասպիրանտների ու հայցորդների տարեկան գիտաժողով, որտեղ ապագա իրավաբանները ներկայացնում էին իրենց ատենախոսության թեմային վերաբերող զեկուցումները:
ԵՊՀ ՀԽ-Ն ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային առաջին հարցով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել 2019-2020 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԽՈՐՀՐԴԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է». ԵՊՀ ՀԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստի ավարտին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:
«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆՈՒՄ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն անդրադարձել է լրագրողների՝ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին վերաբերող մի քանի հարցերին:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀԵՑՆԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: