«Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում սովորող ԱՄՆ լավագույն համալսարանների ուսանողներն ստացան հավաստագրեր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ամերիկացի ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրով նախատեսված կիսամյակը հաջողությամբ ավարտելու համար։
ՀՀ ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հիմնախնդիրները՝ փորձագետների հետազոտության առանցքում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ անցկացվեց «ՀՀ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական հիմքերը և արդիականացման մարտահրավերները» խորագրով փորձագիտական գիտաժողով, որի նպատակն էր փորձագիտական մակարդակում քննարկել և վեր հանել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական ապահովման, ինչպես նաև դրա արդիականացման հրամայականները:
Ճշմարտությունը հարաբերական է. կեղծ մեդիաբովանդակության օրինաչափությունները «Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում անդրադարձել ենք ««Ճշմարտությունը հարաբերական է» կամ ինչպես չխաբվել պոստճշմարտության դարաշրջանում» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
ԵՊՀ մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան կհամալրվի նորագույն սարքավորումներով ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան կհամալրվի նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան արդյունավետ աշխատելու տարբեր մանրէների, մասնավորապես ֆոտոտրոֆների հետ՝ ապահովելով դրանց օպտիմալ աճը և կենսազանգվածի ստացումը:
Ֆինանսական ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ կնքվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Կոնվերս Բանկ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանն այցելեց ԵՊՀ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հրավերով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն այցելեց ԵՊՀ և ծանոթացավ ՀՀԻ-ում իրականացվող աշխատանքներին։
ԵՊՀ 4 կրթական ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը:
Ամփոփվեց ԵՊՀ ուսանողների վելուծական կարողությունների ու մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում անցկացվեց «Հայաստանը և արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» խորագրով դասընթացը:
Դրամաշնորհային ծրագրերը՝ ԵՊՀ գիտահետազոտական ուղղության զարգացման խթան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում անցկացվեց պաստառային ցուցադրություն, որի նպատակն էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ֆակուլտետում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնել համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին:
Գիտահետազոտական հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ ԵՊՀ ուսանողների համար ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գործելու է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն, որն աննախադեպ հնարավորություններ է ընձեռելու մեր երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։