Մայիսի 29-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հյուրընկալել էր Գերմանիայի Բրեմենի համալսարանի պրոֆեսորներ, իրավաբանական գիտությունների դոկտոր Լորենց Քելերին և և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիտալի Օգլեզնևին, ովքեր Երևանում էին գտնվում անցկացնելու համար «Իրավունքի գոյությունը և իրականությունը» խորագրով աշխատաժողով-քննարկումը։
Վերջիններս ԵՊՀ էին այցելել Հայաստանում ռուսական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Շահգերդյանի հետ և հանդիպում ունեցել ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի հետ։
Ճանաչողական այցի շրջանակում տեղի ունեցավ փոխադարձ հնարավորությունների և հետագա ծրագրերի իրականացման քննարկում։ Այցի շրջանակում քննարկվեցին իրավունքի անալիտիկ փիլիսոփայության նոր մեթոդները, որոնք հնարավոր կլինի կիրառել իրավաստեղծ գործունեության ընթացքում։
Հյուրերին ներկայացվեցին ԵՊՀ-ում կրթության կազմակերպման գործընթացները, ուսանողների հետ տարվող աշխատանքները, ֆակուլտետի ինֆրաստրուկտուրան և ներկայիս առաջնահերթությունները։ Հյուրերն առավել տպավորված էին ֆակուլտետում ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն համար ստեղծված հնարավորություններով՝ Դատական նիստերի դահլիճով, Իրավաբանական կլինիկայով և այլն։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկությունների փոխանակման և հետագայում բուհերի առավել սերտ ու ինստիտուցիոնալացված համագործակցության համար։