Գրապահոցում պահվում է գրադարանի պաշարների մեծ մասը, որտեղից կատարվում է ընթերցողների պատվերների արտագրադարանային սպասարկում։ Այս բաժնում են կատարվում պատվերն ընթերցողին հասցնելու, վերադարձված գրականությունը գրադարակներում դասավորելու, նոր ստացված դասագրքերի ընդունման և սպասարկման աշխատանքները։
Պարբերաբար կատարվում են արդիականությունը կորցրած, մաշված գրականության զտման աշխատանքներ։
Առձեռն ֆոնդից կատարվում է առկա գրականության սպասարկում՝ առանց նախնական պատվերի։