ԵՊՀ գրադարանի hամակարգչային ծառայությունների բաժինն իր ստեղծման օրից (1996 թ․) ձեռնամուխ է եղել թվային գրադարանի կայացման գործին: Այսօր էլ ակտիվ աշխատանքներ են տարվում գրադարանի արդիականացման և ավտոմատացման գործընթացները կազմակերպելու գործում։
Բաժնի հիմնական գործառույթներն են`
- «KOHA» գրադարանային ծրագրի համակարգում,
- գրադարանում առկա նյութերի մուտքագրում,
- հեղինակավոր գրառումների, էլեկտրոնային քարտարանների ստեղծում,
- միասնական տոմսերի տրամադրում,
- էլեկտրոնային սպասարկման` տացքի ու վերադարձի կազմակերպում և համակարգում,
- էլեկտրոնային ամսագրերի բաժանորդագրություն,
- գրքերի լուսապատճենահանում, մշակում և առցանց տեղադրում,
- նյութերի էլեկտրոնային պատվերների ապահովում։