Բուհական գրադարանի անխափան գործունեության երաշխիքը գրականության շարունակական համալրումն է:
Համալրման հիմնական աղբյուրներն են՝ գրքափոխանակություն, առևտրային գործարք, նվիրատվություն և այլն։
Համալրման և մշակման բաժնի հիմնական գործառույթներն են՝
- ԵՊՀ հրատարակչությունում տպագրված գրականության ստացում, բաշխում,
- նվիրատվության և գրքափոխանակության ֆոնդերի ցուցակագրում,
- նվիրատվության կազմակերպում անհատներին, ԵՊՀ ֆակուլտետներին, տարբեր օղակներին,
- նոր ստացած գրքերի գնահատում և դասակարգում,
- համագործակցություն ուսանողների հետ՝ կորցրած գրքերը նորով փոխարինելու գործում։